Շերամը (Գրիգոր Կարապետի Թալյան) հայ գուսան–երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողն է։ ԽՍՀՄ գրողների միության անդամ է 1936 թվականից։ Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է «ուստա Գոքոր», իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։ Այսօր նրա ծննդյան օրն է։ Լսենք նրա երգերը։