1826 թ. – Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոնում տեղի ունեցավ գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Օբերոն» օպերայի պրեմիերան: 1853 թ. – շահագործման հանձնվեց Ասիայի առաջին երկաթգիծը, (Բոմբեյ-Տաննա, 36 կմ): 1858 թ. – ծնվել է հայ նշանավոր գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: 1877 թ. – Ռուս-թուրքական պատերազմներից վերջինի ժամանակ Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրեց Բայազետը: 1906 թ. – Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ երկրաշարժ, որը ԱՄՆ-ի պատմության ամենամեծ երկրաշարժներից էր: 1946 թ. – իր գործունեությունը դադարեցրեց Ազգերի լիգան, որին հաջորդեց ՄԱԿ-ը: 1980 թ. – Մեծ Բրիտանիան ճանաչեց Զիմբաբվեի անկախությունը: Twitter