Ռոզմարի Քլունին ամերիկացի երգչուհի և դերասանուհի է։ Առավել հայտնի դարձավ 1950 թվականին՝ "Come On-a My House" երգով, որին հաջորդեցին ոչ պակաս հայտնի "Botch-a-Me" "Mambo Italiano", "Tenderly" "Half as Much" "HeyThere" "This Ole House" երգերը։ Նա մեծ հաջողություններ է ունեցել նաև որպես ջազ վոկալիստ։ Քլունիի կարիերան անկում ապրեց 1960-ական թվականներին։ Դրա հիմնական պատճառը դեպրեսիան էր և թմրադեղերից կախվածությունը։ 1977 թվականին, երբ նրա գործընկեր Բինգ Քրոսբին առաջարկեց նրան միասին հանդես գալ՝ բիզնեսում իր հիսունամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը՝ Քլունին կարծես նորից վերածնվեց։ Նա շարունակեց ձայնագրվել մինչև մահը՝ 2002 թվականին։