Նոյեմբերի 21, 2024

Օրվա հոբելյարներ - Դի Դի Բրիջոութեր

By Արսեն Հայրապետյան Մայիսի 27, 2022

Դի Դի Բրիջոութերը ամերիկացի երգչուհի է, իր սերնդի լավագույն ջազային մեներգիչներից մեկը։ Համարվում է Գրեմմի կրկնակի (1998 թվական, 2011 թվական) և Թոնի (1975 թվական) մրցանակակիր։ Որոշ ժամանակ ապրել է Ֆրանսիայում։ Հենց Ֆրանսիան է իրականում բացահայտել նրա` ջազային երգչուհու և թատրոնի դերասանուհու տաղանդը։ Աշխատել է հեռուստաշոուում Շառլ Ազնավուրի հետ։ Համարվում է 1990 թվականի Սան-Ռեմո փառատոնի մրցանակակիր։ Կոչում ստանալուց և անսամբլ ստեղծելուց հետո վերադարձել է Ամերիկա։

Այսօր նրա ծննդյան օրն է։ Լսենք նրա երգերը։ 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ