Ֆելիքս Մենդելսոնը գերմանացի, հրեա կոմպոզիտոր և դիրիժոր է, երաժշտության մեջ ռոմանտիկ ուղղության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Ստեղծել է ամենատարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ՝ օրատորիաներ, սիմֆոնիաներ, համերգային նախերգանքներ, դաշնամուրի և ջութակի համար գրված կոնցերտներ, կամերային-անսամբլային գործիքային երաժշտական երկեր, տրիոներ, կվարտետներ, կվինտետներ, օկտետներ և այլն։ Հանրությանն առավել հայտնի է իր հարսանեկան քայլերգով (այսպես կոչված Մենդելսոնի քայլերգ)։
Այսօր նրա ծննդյան օրն է։ Լսենք նրա երաժշտությունը։