Կարլ Մարիա Ֆրիդրիխ Ավգուստ (Էրնեստ) ֆոն Վեբեր գերմանացի երգահան է, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ, ինչպես նաև գերմանական ռոմանտիկական օպերայի հիմնադիր։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «Ազատ հրաձիգը» (գերմ.՝ Der Freischütz, 1821), «Էվրիանթ» (Euryanthe, 1823) և «Օբերոն» (գերմ.՝ Oberon, 1826) օպերաները։