1637թ. Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի ունեցավ քրիստոնյաների ապստամբություն: 1903թ. Ռայթ եղբայրները իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ բարձրացան: 1922թ. ծնվել է թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Մելինե Համամջյանը։ 1926թ. ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց: 1989թ. FOX հեռուստաընկերությամբ առաջին անգամ ցուցադրվեց «Սիմփսոններ» մուլտֆիլմը: 1998թ. ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսեցին «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը: 1999թ. Կարիբյան ծովի ափին տեղի ունեցավ ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում մահացավ 10-30 000 մարդ: Twitter