Հաղորդման հյուրերն են Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Ալեք Բաղդասարյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի տնօրեն Միրա Անտոնյանը: Հաղորդման ընթացքում զրույց է ծավալվել հերթական այցի շրջանակներում Արցախում իրականացվելիք բարեգործական ծրագրերի, Հայ կրթական հիմնարկության անցած ուղու, ներկայի և կատարվելիք աշխատանքների մասին: