Սեպտեմբերի 4-ից Ստեփանակերտում ներդրվեց հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնային համակարգ։ Յուրաքանչյուր անձի հաշվով այսուհետ կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200 գրամ)։
Ասել է, թե նույն է մնացել պատկերը արտադրամասերի դիմաց՝ նույնիսկ կտրոնային համակարգը գործարկելուց հետո․ հերթեր, վեճեր, արդարացի բողոքներ՝ կապված հատկապես հացի քաշի և որակի հետ։