Ներառական կրթություն․ որո՞նք են կրթության այս մոդելում առկա խնդիրներն ու մարտահրավերները։
Կրթական այս համակարգն ուղղված է հավասար կրթության ապահովմանն ու հասարակության մեջ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ներգրավվածության ապահովմանը։ Արցախում 10 տարուց ավելի է՝ կրթության այս մոդելով ենք առաջնորդվում, բայց մի շարք հարցեր շարունակում են առկախ մնալ։ ԳԹԿ մանկավարժահոգեբանական աջակցման բաժնի պետ Հասմիկ Եսայանն ու հատուկ մանկավարժ Գայանե Իշխանյանն են խոսել խնդիրներից ու ընկալումներից։