Հաղորդումը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Լավրենտ Շումանյանի մասին է։ Նա տանկիստ դարձավ 3 ժամում Ավոյի պահանջով և ամենաբարդ մարտական առաջադրանքները մշտապես կատարում էր հաջողությամբ։ Որտեղ Ավոն էր՝ այնտեղ էր և իր սիրելի զինվորը՝ Լավրենտ Շումանյանը, ով անհավանական թվացող սխրագործություններով հիացնում ու զարմացնում էր ծառայակիցներին ու հրամանատարությանը։