Լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման 2 տարին, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում հաստատվեց ամբողջական հրադադար, տեղակայվեց ՌԴ խաղաղապահ զորախումբ։ Ադրբեջանը առաջին իսկ օրերից ցայժմ խախտում է հայտարարության դրույթները՝ չենթարկվելով պատասխանատվության։ Այդ խախտումները արժենում են մարդկային կյանքեր, տարածքային կարուստներ։ Գրավոր համաձայնությունների կատարման, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմները լիարժեք ձևով չեն գործում և կամ բավարար չեն խախտելու հակումները զսպելու համար։
Այսօր մեզ համար ավելի ծանր կացություն է քան պարտությունից անմիջապես հետո էր։ Հայաստանի իշխանությունները մտադիր են Արցախը որպես փրկագին տալ Ադրբեջանին։ Արցախը հայտնվել է աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետում։ Մեր երկրի լինել-չլինելու խնդրի առաջ ենք կանգնած, մեր ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է։
Արցախի շուրջը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ո՞րն է մեր անալիքը։
Հանրային ռադիոյի ստուդիա է հրավիրվել Արցախյան շարժման առաջամարտիկ Գագիկ Ավանեսյանը