Դեկտեմբերի 03, 2024

«Ապրելու ձայնը» խորագրով գրական օրեր՝ Արցախում

By Անի Աբաղյան Հունիսի 07, 2022

Հունիսի 26-ից մինչև  հուլիսի 2-ը Արցախի շրջաններում և մայրաքաղաք Ստեփանակերտում  կկազմակերպվեն գրական օրեր` «Ապրելու ձայնը» խորագրով, որի շրջանակներում կլինեն նաեւ մշակութային միջոցառումներ։

Հայաստանից Արցախ կայցելեն գրողներ ու գրականագետներ`մտքերի ու փորձերի փոխանակման համար:   «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է  Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը: 

«Նախաձեռնության կազմակերպողը և գլխավոր հովանավորը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակն է : Կկազմակերպվեն գրական օրեր, որոնց ընթացքում կլինեն նաև մշակութային տարբեր միջոցառումներ: Այս ընթացքում կլինեն նաև նոր գրքերի ներկայացում»: 

Մրցույթի նպատակն է՝ բացահայտել ու ներկայացնել Արցախի երիտասարդ ստեղծագործողներին, հանրությանը ծանոթացնել նոր անունների հետ, նպաստել նրանց գրական աշխատանքների տպագրմանը Սփյուռքի գրական թերթերում՝ասում է Հերմինե ԱՎագյանը: 

«Սա Արցախի ապրելու ձայնն է, ապրելու ղողանջն է՝ մշակույթի և գրականության ճանապարհով, որպեսզի Արցախից հնչի այդ ձայնը: Այստեղ ապրում, ստեղծագործում ու արարում են հայերը»: 

Մրցույթին կարող են մասնակցել 18-30 տարեկան անձինք: Թեմաների ու ժանրերի ընտրությունն ազատ է։ Համազգայինի Արցախի գրասենյակը շրջաններում ազգային պարի և արվեստի խմբակներ էր կազմակերպում և այս նախաձեռնության շրջանակում կկայանա 8-14 տարեկան երեխաների աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև հաշվետու համերգներ:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ