Շփման գծի տարբեր հատվածներում լարվածությունը շարունակվում է պահպանվել: Իրավիճակը 24News- լրատվականին ներկայացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Հիմա լարված է այն հատվածներում, որտեղ պատերազմից հետո որոշակի հանգիստ էր: Կուտակումները պահպանվում են տարբեր հատվածներում, Ադրբեջանը իրավիճակը լարում է, Արցախի ՊԲ-ի ուժերով հնարավոր է լինում կանխել սադրանքները, բայց այս պահին Ադրբեջանը ուժի կիրառմաբ փորձում է հարցեր լուծել»,- պարզաբանեց Ստեփանյանը: