Ադրբեջանի զինուժն այս գիշեր կրակ է բացել Գեղարքունիքում և Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ը: Ադրբեջանի ԶՈՒ-ի ստորաբաժանումները հրաձգային զենքերից այսօր 00:05‒1:40 ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում: