ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ չեն կատարել: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած ապատեղակատվությունը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 22-ին` ժամը 19:20-ի սահմաններում իբր ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրություոնւմ: