Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՀ ՊՆ-ը:
«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով , թե իբր սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում: