Մայիսի 02, 2024

Ադրբեջանին ուղղված միջազգային կոչերի պերճանքն ու թշվառությունը. ինչպե՞ս դրանցից քաղել առավելագույնը

By Անի Աբաղյան Հունիսի 08, 2023

Արցախում ու Հայաստանում շաբաթներ շարունակ իրավիճակը լարված է: Ադրբեջանի ապատեղեկատվությունների ու հրադադարի խախտումների ֆոնին Միացյալ Նահանգները, ԵՄ-ը տարբեր հարթակներում կոչ են անում խաղաղության պայմանագիր կնքել, ուրվագծել սահմանները, բացել տրանսպորտային ու հաղորդակցության կապերը: Երեկ նմանատիպ կոչ է հղել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերը` խոսելով նաև Արցախը Հայաստանին կապող Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման վերականգնման մասին: Ի՞նչ են փոխում այդ կոչերը, հայտարարությունները, արդյոք փոխու՞մ են: Իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը նշում է.

«Նման հայտարարություններին, դիվանագիտական էթիկետից ելնելով այլ խոսքերի մեծ արժեք չեմ տալիս, եթե մենք ինքներս դա չենք կարողանում մեր ցանկալի ձևով օգտագործել լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ամերիկան, Ֆրանսիան, կամ Ռուսաստանը։ Ըստ էության՝ դրանք գործողություններ են, որոնք ցույց են տալիս, որ այդ պետությունները ցանկանում են պահպանել իրենց միջնորդի դերը տվյալ հիմնախնդրում։ Ակնկալել՝ այդ հայտարարություններից հետո ինչ-որ գործուն քայլեր պետք է լինեն, եկեք իրատես լինենք, չեն լինելու, եթե տեղում՝ հողի վրա, մենք գործողությունները այնպես չկազմակերպենք, որ այդ պետությունները հասկանան, որ ինչ-որ պահի նրանց ձեռնտու է ավելի ակտիվ միջամտնել»։

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ելույթում կրկին նշել է, թե` Արցախի հայերը «իրենց» քաղաքացիներն են և նրանց հետ պետք է բանակցել միայն ներքին տարաձայնությունները հարթելու համար:
Ըստ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի` դեսպան Մայքլ Քարփենթերն էլ իր հերթին, պատասխանելով Բայրամովին, փորձել է հասկացնել` Ադրբեջանի այդ մոտեցումը լեգիտիմություն չունի:

«Կարծում եմ` Բաքում դա շատ լավ հասկանում է, նպատակն է, ռադիկալ երևալով, անընդհատ ճնշում գործադրելով Հայաստանի վրա, որքան հնարավոր է զիջումներ կորզել ու փաստի առաջ կանգնեցնել միջազգային հանրությանը։ Իրենց պատկերացմամբ դրա գագաթնակետը Արցախի էթնիկ զտումն է, երբ բնակչության մեծամասնությունը չի համակերպվի իրողություններին ու կհեռանա Արցախից»:

Հայկակակ կողմն ինչպե՞ս պետք է օգուտ քաղի ստեղծված իրավիճակում:

Եթե այդ հայտարարություններին չեն հաջորդելու հայկական դիվանագիտության հայանպաստ գործողությունները, ապա ոչ մի օգուտ էլ չենք քաղելու` ընդգծում է Սիմոնյանը: Փոխարենը բանակցային գործընթացում հայկական կողմն իր դիրքերը թուլացրել է` սահմանափակվելով Արցախի բնակիչների նվազագույն իրավունքների պաշտպանությամբ: Հումանիտար խնդիրները կարևոր են, բայց առավել կարևոր են քաղաքական կարգավորումները: Տարիներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարում է անկախության ճանաչման համար, բայց այսօր բանակցային սեղանի շուրջ նվազագույն իրավունքներ են քննարկվում:

«Հայաստանի Կառավարությունը, վարչապետի հնչեցրած խոսքերը չեն սպասարկում հայկական շահը։Երբ ու ինչ ուղղությամբ են պատկերացնում՝ չգիտեմ, բայց ավելի են նեղացնում «խաղալու» միջավայրը, որտեղ մեր դիվանագիտությունը կարող է խնդիր լուծել։ Փորձը ցույց տվեց, որ Հայաստանի Կառավարության վրա մեծ հույս դնել պետք չէ, դրա համար շեշտը պետք է դրվի Արցախի բնակչության, Արցախի կառավարության ակտիվ դերակատարման վրա»:


Ինչպես արդեն նշել ենք, դեսպան Քարփենթերն Ադրբեջանին հորդորել է վերականգնել դեպի Արցախ գազամատակարարումը:

Գաղտնիք չէ, որ բանակցային միջնորդները հիմնականում փորձում են գոհացնել առաջին հերթին Ադրբեջանին: Հնարավո՞ր է, որ այս հայտարարության քողի տակ, ԱՄՆ–ն Ադրբեջանին իբր թե «ստիպում» է վերականգնել գազամատակարարումը, որպեսզի թշնամին իր ենթակառուցվածքները տեղափոխի Արցախի տարածք ու օրինակ բնակիչները օգտվեն ոչ թե հայկական, այլ ադրբեջանական գազից: Տարոն Սիմոնյանի կարծքով` Միացյալ Նահանգների համար մեծ հաշվով նշանակություն չունի` որ երկրի գազը կօգտագործեն շրջափակման մեջ ապրող մարդիկ և .

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 07:06
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ