Մարտունու շրջանի Խերխան գյուղը Արցախի ամենահին գյուղերից է: Ժամանակին այն հայտնի էր աշխատավոր և ունևոր բնակչությամբ: Այստեղ բոլորը գիտեն գյուղի անվան ծագման պատմությունը: Խեր՝ բարի և խան՝ աշխատավոր: Գյուղացու համար ամենակարևորը հողն է և ջուրը՝ ասում է համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը: Իրենք երկուսն էլ ունեն:
«Էս 10 գյուղարանքների մեջ ամենաշատ հողատարածքները մենք ունենք՝ 700 հեկտարից ավելի: Ե՛վ վարելահողեր, և արոտներ, որոնք լիքն են մրգերով»:
Խերխանում 4 աղբյուր կա: Տարբեր տարիների պետական ծրագրերով փորձել են գյուղն ապահովել ջրով, բայց այդպես էլ ծրագրերը ավարտին չեն հասցվել: 2021 թվականին աղբյուրներից մեկը նորոգվել է: Այնտեղից այժմ մի քանի ընտանիք է օգտվում:
«Գյուղի վերևվի աղբյուրներից մեկի անունը փոխել ենք, դրել անմահական աղբյուր: 2021 թվականին պետական ծրագրով այն վերանորոգվել է: Հիմա այդտեղից 15 հոգի օգտվում են: Բայց ամբողջ գյուղը դեռ բավարարված չէ:»
Խերխանը ունի բուժկետ և դպրոց: Իսկ գյուղի համայնքապետարանը, ակումբը և հանդիսությունների սրահը բնակելի տան է տեղակայված: Ասում են՝ նախկինում այն գյուղի մեծահարուստներից մեկի տունն էր: Սինքրոն- Համայնքային կենտրոնի կարիք գյուղը շատ ունի։ Դեռ սովետական տարիների օրոք այս գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվել։ Համայնքային տունը սեփական տուն է։ Նախկինում հարուստներին բեկ էին ասում։ Ահա այդպիսի մի բեկի տուն է։ Խերխանի հիմնական դպրոցը 16 աշակերտ և 11 ուսուցիչ ունի: Հեռվից փոքրիկ տուն հիշեցնող դպրոցը 4 դասասենյակ, համակարգչային սենյակ և ուսուցչանոց ունի։ Դասասենյակ մտնելուն պես ուշադրություն են գրավում աշակերտների ձեռքով պատրաստված անկյունները: Դպրոցի տնօրեն Վլադիմիր Առստամյանի խոսքով՝ դպրոցը վերջին անգամ վերանորոգվել է 2004 թվականին՝ հայ կրթական հիմնարկության աջակցությամբ: Այսօր այն կրկին վերանորոգման կարիք ունի:
«Այն ժամանակ դեռևս տարրական դպրոց էր։ 4 սենյակ պիտի վերանորոգեին, խնդրեցինք ուսուցչանոցն էլ նորոգեցին։ Իսկ համակարգչային սենյակը Կարմիր Խաչը կողմից է բուժկետի համար էր նորոգվել, բայց հետագայում խնդրեցինք մեզ տրամադրեցին»։
Չնայած դրան, և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները բավարարվում են եղած պայմաններով ու փորձում են իրենց ջանքերով գեղեցիկ պահել փոքրիկ դպրոցը: Բնգիտական առարկաների մասնագետների պակաս ունեն, ասում է դպրոցի տնօրենը: Որոշ առարկաներ ստիպված դասավանդում են այլ առարկայի մասնագետներ:
«Ուսուցիչներ կան բայց ոչ բոլոր առարկաներից։ Ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ուսուցիչ չունենք։ Քիմիան և կենսաբանությունը աշխարհագրության մասնագետն է դասավանդում։ Իսկ ֆիզիկան ես եմ դասավանդում` լինելով մաթեմատիկայի մասնագետ»։
Ցանկացած գյուղում այսօր երիտասարդների համար գլխավոր խնդիրը աշխատատեղն է: Համայնքի ղեկավարի խոսքով՝ իրենք ունեն և՛ պայմաններ, և՛ ցանկություն: Գյուղը ունի նաև ազատ բնակֆոնդ: Դրանք վերանորոգելու դեպքում մեծ սիրով կընդունեն տեղահանված ընտանիքների: Խերխանն այսօր զարգացման ծրագրեր ու ներուժ ունի, նաև աջակցության կարիք՝ դրանք իրագործելու համար: