Հայ օգնության միությունը Արցախում գործում է 1990-ական թվականներից։ Արդեն 30 տարի Միությունն Արցախի կողքին է և բազմաթիվ հումանիտար ու զարգացման ծրագրեր է իրականացնում։ Օրեր առաջ ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամները դարձյալ Արցախում էին․ այս անգամ ծրագիրն ուսանողների համար էր։ Մեր գործընկեր Սրբուհի Վանյանը ՀՕՄ-ի Արցախի մեկուսի վարչության ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանի հետ միության այս և այլ ծրագրերի մասին է զրուցել։