Նոյեմբերի 21, 2024

Ձեռնարկատիրության զարգացման ծրագրի հայտագրման վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ն է

By Անահիտ Ստեփանյան Նոյեմբերի 30, 2021

Արցախի Ձեռնարկատիրության զարգացման ծրագրի հայտագրման փուլն ավարտին է մոտենում։ 8- ամյսա ծրագիրն ուղղված է սոցիալական ձեռնակատիրության զարգացմանը։ Նպատակն է աջակցել  Արցախի երիտասարդ ձեռներեցներին՝ կյանքի կոչելու իրենց գաղափարները, դրանով իսկ նպաստելով  հետապատերազմական Արցախի վերականգմանը։ Սա Hub Artsakh-ի և Իմփաքթ Հաբ Երևանի առաջին համատեղ ծրագիրն է։ Hub Artsakh-ի գործադիր տնօրեն Շուշան Քեշիշյանն է մանրամասնում․

«Մենք արդեն թողարկել ենք մեր առաջին ծրագիրը։ Մեր դիմումը մեր կայքում կա։ Եթե այցելեք hubartsakh.org , այնտեղ հայերենով և անգլերենով հասանելի է տեղեկություն ծրագրի մասին։ Դիմումը առցանց հարցաթերթիկ է, որը պետք է լրացնել։ Վերջնաժամկետը դեկտեմբերի 3 -ն է։ Դրանից հետո մենք կընտրենք մինչև 15   գաղափարներ, որոնք պոտենցիալ ունեն դառնալու շահութաբեր և ազդեցիկ ծրագրեր, կանցնեն 8 -ամյսա ինկուբացիա»։

Այս ընթացքում դիմորդները կմասնակցեն  անհատական ու խմբային պարապմունքների,  որոնց ընթացքում կծանոթանան  գաղափարը բիզնեսի վերածելու հմտություններին։ Ինչպես նաև հնարավորություն կունենան լինելու Իմփաքթ Հաբ Երևանի  գրասենյակում: Ծրագրի մեջ դեռևս ֆինանսավորում չի նախատեսում։

«Մենք օգնելու ենք ծրագրերը հասնեն այն փուլին, որ կարող են հեղինակները ներդրողների գրավել», ասում է զրուցակիցս: Շուշան Քեշիշյանը նշում է, որ  Արցախ է եկել  հստակ նպատակադրումով՝ իր մասնագիտական ունակություններն ի սպաս դնել Արցախի վերականգնմանը։ Հենց սա է իր մասնագիտացումը: Hub Artsakh-ում  ստեղծված են բոոր նախապայմանները հաճելի և արդյունավետ աշխատելու համար, կարելի է օգտվել Hub-ի ռեսուրսներից ու կազմակերպել հիմնական աշխատանքը։ Որպես հասարակական կազմակերպություն Hub Artsakh  շարունակելու է կյանքի կոչել  մի շարք ծրագրեր։ Մինչև դեկտեմբերի մեկը Hub Artsakh-ին անդամակցելն անվճար է: Դեկտեմբերից արդեն գործելու են վճարովի փաթեթներ․

«25- 48.000 -ական ամսական փաթեթներ ունենք։ Ունենալու ենք նաև օրավճարով տարբերակ՝ 3000 դրամի չափով, ընդ որում ժամային սահմանափակումներ չկան։ Այստեղ պետք է շեշտեմ, որ եթե դուք դառնում եք մեր լիովին անդամը, դուք կարող եք օգտվել մեր բոլոր ռեսուրսներից»։ 

Ձեռնարկատիրության զարգացման ծրագրի մասնակիցները հետագայում կդառնան Hub Artsakh -ի անդամ։ Շրջաններում բնակվողները ծրագրին կարող ենք միանալ օնլայն տարբերակով։ Շուշանը հավաստիացնում է՝ անհրաժեշտության դեպքում կլուծեն նաև տրանսպորտի հարցը՝ միայն թե սեմինարներին մասնակցությունն արդյունք տա։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ