ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է տարածքների ականազերծման նպատակով Լեռնային Ղարաբաղին 2 մլն դոլար հատկացնելու մասին օրինագիծը։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։ Հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ նախատեսվում է գումար հատկացնել այն շրջաններն ականազերծելու համար, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել: Մարդասիրական օգնություն կհատկացվի նաև տեղահանված անձանց աջակցության համար։