Մայիսի 04, 2024

Մարզական լրահոս

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 31, 2021
  •  2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը 12 քաղաքներում անցկացվեց ֆուտբոլային Եվրո-2020-ը, որին պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց 24 հավաքական: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիայի հավաքականը: Իտալիան 53 տարի անց դարձյալ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
  •  2021 Մրցաշրջանը հագեցած էր մարզական իրադարձություններով: Անցկացվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված բոլոր խոշոր միջազգային մրցաշարերը՝ Տոկիո-2020, Եվրո-2020։
  • 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը 12 քաղաքներում անցկացվեց ֆուտբոլային Եվրո-2020-ը, որին պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց 24 հավաքական: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիայի հավաքականը: Իտալիան 53 տարի անց դարձյալ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։  
  • Հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:  Մեդալային հաշվարկում առաջին տեղը գրավեց ԱՄՆ-ի պատվիրակությունը, որը նվաճեց 39 ոսկե, 41 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ։ 
  • 17 մասնակցով Տոկիո մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը ելույթն ավարտեց 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե եւ 69-րդ տեղ մեդալային հաշվարկում: 
  • 2021 թվականի ամռանը տեղի ունեցան համաշխարհի ֆուտբոլի ամենաաղմկահարույց երկու տրանսֆերները:
  • Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսին տեղափոխվեց Փարիզի ՊՍԺ, իսկ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Լիոնել Մեսի Հուլիսի 1-ից հայտնի դարձավ, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չի շարունակի կարիերան կատալոնական «Բարսելոնայում»: Թիմի ավագը ազատ գործակալի կարգավիճակ էր ստացել: Ավելի ուշ «Բարսելոնայի» ակումբը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի իսպանական լիգայի կանոնադրությունում ամրագրված ֆինանսական եւ կառուցվածքային խոչընդոտների պատճառով հնարավոր չի նոր պայմանագիր ստորագրել։ 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ