Նոյեմբերի 22, 2024

Շուշիի մարզադահլիճի բացումը Ստեփանակերտում

By Անի Աբաղյան Հունվարի 29, 2022
Շուշիի մարզադահլիճի բացումը Ստեփանակերտում AR Government
Ստեփանակերտում  ևս մեկ մարզադահլիճ ավելացավ։  Այստեղ մարզվելու են հիմնականում Շուշիից ու Հադրութից տեղահանված սամբո սպորտաձևով զբաղվող   մարզիկները։   Մարզադահլիճը կոչվել է «Adamyan’s club»՝ մարզչի ազգանունով:  Կարեն Սարգսյանն է ներկայացնում՝ քանի մարզիկ ունեն արդեն: 
 
«Այսօրվա դրությամբ 55-60 մարզիկներ ունեք: Շուշեցի  մարզիկների կեսից աելին   միացել  է մեզ»: 
 
Մարզիկ Կարենի խոսքով՝  պատերազմից հետո նրանք հնարավորություն չեն ունեցել սպրոտաձևով զբաղվելու, անգամ տարրական պայմաններն էին բացակայում, բայց այսօր պատկերն այլ է: 
 
«Պատերազմից հետո հույս չունեինք, որ մարզադահլիճ կունենանք, բայց այսօր նորից ունենք մեր անկյունը՝ բոլոր հարմարություններով»:
 
 ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի կարծիքով՝ այսօր մարզաձևը մեծ առաջխաղացում է գրանցել հանրապետությունում։ Նա կարծում է, որ առաջիկա օլիմպիական խաղերում  մարզաձևը կընդգրկվի ծրագրի մեջ: 
 
«Սպորտաձևն արդեն կոչվում է օլիմպիական մարզաձև, բայց օլիպիական խաղերի ծրագրում դեռ ընդգրկված չէ: Կարծում եմ հաջորդ օլիմպիական խաղերում արդեն կներառվի ծրագրում»:
 
 9-ամյա Սամվելը արդեն 3 տարի   սամբոյով է զբաղվում, շատ է սիրում այս սպորտաձևը՝ ասում է: Պատմում է, թե ինչ է հասցրել սովորել այս ընթացքում: 
 
«3 տարի է ինչ պարապում եմ: Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ, նոր ընկերներ եմ ձեռք բերել, տարբեր սպորտային շարժումներ սովորել»:
 
 Այս մարզադահլիճը Շուշիի մարզադահլիճից այդքան էլ չի տարբերվում,  ասում են մարզիկները՝ նրանք այստեղ  փորձում են Շուշիի կոլորիտ ստեղծել:
 
 
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ