Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մասնակցեց դասակով ոճով 15 կմ դահուկավազքին և գրավեց 61-րդ տեղը։ Մրցմանը մասնակցեց 50 երկրի 99 դահուկավազորդ:
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Սասուոլոյի» հետ և հաղթանակ տարավ 2։1 հաշվով:
Բեռլինում անցկացվող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ։
Ֆինլանդիայի ներկայացուցիչ Իյվո Նիսկանենի հաղթանակով ավարտվեց ազատ ոճով 15 կմ դահուկավազքը Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպօիական խաղերում։
Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Լեսթեր Սիթիին», խաղն ավարտվեց 2։0 հաշվով։