1663 թ. – Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայի ամենահին թատրոնն է: 1833 թ. – ծնվել է գերմանացի նշանավոր երգահան Յոհաննես Բրամսը: 1861 թ. – ծնվել է հնդիկ հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորը: 1895 թ. – ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն: 1901 թ. – ծնվել է ամերիկացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Գերի Կուպերը: 1915 թ. – գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավին, շոգենավի 1198 ուղևոր մահացավ: 1994 թ. – ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև: Twitter