Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը։ 1812 թ. – Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը։ 1904 թ. – Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի Մադամ Բատերֆլայ օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան։ 1908 թ. – ծնվել է անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ Յան Ֆլեմինգը։ 1918 թ. – Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ 1959 թ. – ծնվել է ֆրանսահայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Ալեն Բերբերյանի եղբայրը Շարլ Բերբերյանը։ 1968 թ. – ծնվել է երգչուհի և դերասանուհի Քայլի Մինոուգը։ 2005 թ. – Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան։ 2005 թ. – Նիգ-Ապարան կազմակերպության կողմից կազմակերպվեց «Միասնության շուրջպարը»։ Twitter