1672 թ. – ծնվել է ռուս նշանավոր կայսր Պետրոս I-ը: 1849 թ. – ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ: 1889 թ. – Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվեց նրա հուշարձանը: 1978 թ. – ծնվել է լիբանանահայ երգչուհի Այլին Խաչատուրյանը։ Twitter