Գրիգորյան տոմարով այսօր նշվում է Սուրբ ծնունդը։ 1642 թ. – ծնվել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ Իսահակ Նյուտոնը։ 1920 թ. – Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։ 1930 թ. – ծնվել է հայ նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ Արմենակ Ալաջաջյանը։ 1962 թ. – տեղի ունեցավ ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։ 1979 թ. – սկսվեց Աֆղանական պատերազմը։ 1991 թ. – ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց։ 1991 թ. – Ուզբեկստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։ Twitter