1710թ․ - ծնվել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզին, իտալացի ականավոր երգահան։ 1782թ․ - մահացել է Անժ-Ժակ Գաբրիելը, ֆրանսիացի ճարտարապետ, 18-րդ դարի կլասիցիզմի հիմնադիրներից։ 1809թ․ - ծնվել է Լուի Բրայլը, ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար, կույրերի համար Բրայլի այբուբենի հեղինակը։ 1896թ․ - Յուտան դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։ 1915թ․ - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի վերցրին թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը։ 1948թ․ - Մյանման անկախացավ Միացյալ Թագավորությունից։ 2004թ․ - Վրաստանում ավարտվեց «Վարդերի հեղափոխությունը» և Միխեիլ Սաակաշվիլին դարձավ երկրի նախագահ։ 2004թ․ - Աֆղանստանն ընդունեց իր դրոշը։ Twitter