Եղիշե Չարենցի տուն - թանգարանը մշտապես սովորելու խորհրդավոր վայր է, որտեղ յուրաքանչյուրը մի նոր բան է սովորում՝ վստահ է թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը։ Հաղորդաշարի այս եթերաժամին նա կիսվում է հետաքրքիր փաստերով, պատմում՝ ինչպես Չարենցի 125-ամյակին թանգարանը ներկայացրեց գրողի անձնական գրադարանի մատենագիտությունը, ինչ արժեք ունի այն, խոսում գրողի մասին։ Ասում է՝ ամեն տարիքում Չարենցին բացահայտում ենք յուրովի։ Իր համար գրողը հզոր ու անկաշկանդ է։