Մարտի 23-ին հերթական նիստի ընթացքում խորհրդարանը քվեարկությամբ միաձայն հավանություն է տվել Սահմանադրական փոփոխությանը: ԱԺ նախագահը ներկայացրել է փոփոխության Սահմանադրությանը համապատասխանելիությունը որոշելու հարցով Գերագույն դատարան դիմելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: 32 կողմ ձայնով այն հավանության է արժանացել: Հարցի քննարկումը ընդհատվել է մինչև Գերագույն դատարանից պատասխան ստանալը: Ինչու՞ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կրկին օրակարգ մտավ, և ի՞նչ կփոխվի գործող Սահմանադրության մեջ։ Հարցերն ուղղել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու Անատոլի Թադևոսյանին։