Պատերազամը դեռևս ավարտված չէ: Մենք ակտիվ փուլից անցում ենք կատարել պասիվ շրջան: Եվ դեռ հարց է, թե ինչ վտանգներ են մեզ սպասում առջևում: Պատմական նման շրջանները ուղեկցվում են տարաբնույթ փոփոխություններով, հաճախ նաև դրական: Ըստ «Վերադարձ Հայաստան» ՀԿ ղեկավար Վարդան Մարաշլյանի հայրենադարձության ոլորտում կան փոփոխություններ: Առհասարակ այս երևույթը լինում է կա՛մ հայրենիքի ծանր, կա՛մ ծաղկուն փուլում: Մենք ծաղկուն փուլում չենք, բայց հոսքեր կան հատկապես Լիբանանից և Ռուսաստանից: