Պետական բյուջեի ծախսերը 2022 թվականին նախատեսվում է 215մլրդ 681,9 դրամի չափով, որը ավել է նախորդ տարվա հաստատված պետական բյուջեի ծախսերից 63 տոկոսով։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը դեկտեմբերի 16֊ին տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ, որի օրակարգում ներառված էր <<2020 թվականի պետական բյուջեի մասին >> օրենքի նախագիծը։