Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունների հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել: Նյութական վնասի չափն այժմ ճշտվում է: Հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ փողոցի թիվ 20/3 հասցեում տեղակայված՝ «Ստեփանակերտի արտադրական կոմբինատի» տարածքում բաց կրակից, որի տարածման հետևանքով պայթել են այդ տեղանքում գտնվող՝ գունավոր մետաղի ընդունման կետում ապօրինի պահված՝ ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող առարկաներ: ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ , ձերբակալվել է չորս անձ, ովքեր կասկածվում են ռազմամթերք հանդիսացող առարկաներ ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու և պահելու մեջ՝ հայտնում է ՆԳՆՈստիկանությունը: