Արցախյան բարիքների համն ու հոտը հասել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ: Դեկտեմբերի 6-8-ը Դուբայում անցկացվել է ՄԵՆՈՊ օրգանական և բնական մթերքների միջազգային ցուցահանդեսը՝ 60 երկրների 200-ից ավելի արտադրողների մասնակցությամբ, որից 8-ը՝ հայկական։ Ցուցահանդեսում առանձին տաղավարով ներկայացված էր նաև արցախյան «Հաթերք Ֆուդ» ընկերությունը։ Սամվել Միրզախանյանը՝ ընկերության տնօրենը, «Արցախ» լրատվականին պատմեց՝ թե ի՞նչ ապրանքատեսակներով են ներկայացել ցուցահանդեսում։
«Հաթերք Ֆուդը» ներկայացնում էր արցախյան մեղրի 9 տեսակները, նռան հյութը և նռան օշարակը։ Ամենանուրբ ու իներտ համերից սկսած, մինչև շատ սուր և դառը համերի մեղր ենք ներկայացրել, ինչպես նաև անտառային մեղր, որի մեջ լորենին էր գերակշռում, ներակայացրել էինք միածաղկային լոտուսի մեղր, որը շատ արժեքավոր և օգտակար մեղր է համարվում։ Փչակներից հանած վայրի մեղր էինք ներկայացրել, որը մեր էքսկլյուզիվ տեսականին էր»:
Չրեր, պահածոներ, հյութեր, թեյեր, մեղր՝ որքան ուզեք։ Ցուցահանդեսն աչքի էր ընկնում համային բազմազանությամբ։ Հետևաբար, մրցակցային գործոնն էլ բարձր էր՝ ասում է Սամվել Միրզախանյանը։ Ուրախությամբ է նշում, որ միջազգային ցուցահանդեսի օգնությամբ առաջին անգամ «Հաթերք Ֆուդ» ապրանքանիշը հնարավորություն ստացավ ներկայանալ ու տեղ գտնել նաև միջազգային շուկայում։
«Մենք կարողացանք ճիշտ ձևով ներակայացնել մեր մեղրը և մեղրի առանձնահատկությունները։ Մեզ հաջողվեց պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր խանութների տերերի հետ։ Ընդ որում, մեծ դեր ու նշանակություն ունեցավ մեր արտադրանքի փաթեթավորումը։ Այս պահին «Հաթերք Ֆուդը» վաճառվում է «Քինգ-Խավյար» մասնագիտացված խանութում»:
Միջազգային շուկայում ներկալանալիս համից բացի կարևոր է նաև արտաքին տեսքը։ Երկար բանակցություններից հետո համաձայնության են եկել լավագույն բրենդիգային ընկերություններից մեկի հետ, Սամվել Միրզախանյանն է մանրամասնում։
«Աշխարհի լավագույն բրենդինգային ընեկրությունը կարողացավ մեզ համար ստանալ մեղրի տարայի լավագույն դիզայնը, որը շատ գրավիչ էր բոլորի համար։ Ցուցահանդեսում այն բոլորին գրավում էր իր ինքնատիպ դիզայնով, բոլորը մոտենում էին, հետաքրքրվում։ Փորձում էին նաև համը։ Անպայման ցանկանում էին համագործակցել մեզ հետ»:
Նման միջոցառումներին պետք է հավուր պատշաճի ներկայանալ՝ կարծում է «Հաթերք Ֆուդ» ընկերության տնօրենը։ Նախապես ուսումնասիրել են միջազգային շուկայի յուրահատկությունները՝ հասկանալու համար մրցակցային պայմաններն ու դրական-բացասական կողմերը։
«Նախքան ցուցահանդեսին մասնակցելը, դեռևս օգոստոս ամսից իրականցրել ենք միջազգային շուկայի ուսումնասիրություն։ Ուսումնասիրել ենք աշխարհի ամենահայտնի մեղր արտադրող ընկերությունների ռազմավարությունը, ապրանքանիշների արտաքին տեսքը»:
2018 թվականին, երբ հիմանդրվեց «Հաթերք Ֆուդը», նպատակ էին սահմանել հարազատ գյուղն աշխարհին հայտնի դարձնել նաև որակյալ արտադրանքով։ Հաջողության մասին են վկայում նաև տեսականու ավելացումը։ Սամվել Միրզախանյանն ասում է՝ ամեն տարի 2-ից 3 անգամ ավելացնում են մեղվաընտանիքների թվաքանակը, կապված՝ պահանջարկի ծավալի ավելացման հետ։ Դրանով է պայամանավորված նաև մեղրի, գինու ձեռքբերումը նաև այլ համայնքներից՝ Մաղավուզից, Գետավանից, Վանքից․․․
«Այս պահին թիմն աշխատում է գինիների դիզայնի վրա։ Կունենանք նռան գինի, մոշի գինի, խնդողնի խաղողի հնեցրած գինի՝ դառը։ Հետո նախատեսում ենք անցնել չրերին, թեյերին։ Շատ շուտով աշխարհը կճանաչի Արցախը՝ արցախյան պրեմիում դասի ապրանքատեսակներով»։
Իզուր չէ, որ ընկերության համար ընտրել են՝ «Բնության բարիքների հետքերով» կարգախոսը։ Հավատարիմ են որդեգրած քաղաքականությանը։ Խոսուն օրինկաներից մեկն էլ այն է, որ մեղուների փեթակների համար նախատեսված ացետոնային ներկը փոխարինել են օրգանական ջրային հիմքով ներկով։ Իսկ ահա լաբորատոր փորձաքնություններն էլ մշտապես են իրականացվում։ Արտադրողին պետք է հրամցնել որակյալ մթերք։
«Մեր հաջողության գրավականը անընդհատ՝ կատարելագործվելու, զարգանալու, սովորելու, սովորեցնելու ձգտումն է։ Երբեք չենք դադարում սովորել և կիսվել մեր գիտելիքներով և անընդհատ զարգանալ ու առաջ ընթանալ»:
Հաթերք Ֆուդն ունի նաև ֆեյսբուքյան պատշոնական էջ, որն ապահովում է կապը արտադրողի ու սպառողի միջև։ Օն լայն հարթակում՝ արցախյան ապրանքանիշը պակաս պահանջված չէ: Պատվիրատուները հիմնականում ՌԴ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից են։