Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները երեկ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրությունում: