Ապրիլի 29, 2024

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՀՀ ՊՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 16, 2023

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Սեպտեմբերի 16-ին՝ 00:20-00:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզ Ջիլի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրությունում:
Հայաստանի ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 15-ին` ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը» -հայտնել են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ