Մայիսի 02, 2024

Արևմտյան հարթակում քննարկումները փակուղում են․ Բաքուն հետաձգում է վաշինգտոնյան հանդիպումը

By Աննա Նազարյան Հունիսի 09, 2023

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեված արտգործնախարարների հանդիպումը հետաձգելու Բաքվի որոշման պատճառները ռազմական փորձագետ Արմինե Մարգարյանը Ադրբեջանի արտգործնախարարի՝ նախօրեին արած հայտարարության հետ է կապում։Բայրամովը նախօրեինասել էր, որ Երևանն ու Բաքուն խաղաղության շեմին են, բայց նաև նշել այն երեք ուղղությունները, որոնցում կողմերի դիրքորոշումներն առայժմ մոտ չեն։

Բացի դրանից՝ Բաքուն ուղիղ հայտարարել է, որ սահմանազատման գորշընթացումորևէքարտեզով առաջնորդվելու հարցի շուրջ համաձայնություն չկա։ Բաքուն հրաժարվում է հանդիպումից՝ որդեգրելով ապակառուցողական դիրքորոշում․

«Սա արձանագրում է, որ Բաքուն չունի որևէ ցանկություն, ընդհանուր եզրեր գտնելու հայկական դիրքորոշման հետ։ Այդ դեպքում տպավորություն է, որ Արցախի հարցում ունենք փակուղի, ունենք փակուղի սահմանագծման ու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցում և սրանք այն հիմնական հարցերն են որ արևմտյան հարթակում են քննարկվում»։

Վաշինգտոնյան հանդիպումը հետաձգելուն նախորդել է Բաքվի ակտիվ ապատեղեկատվությունը հայկական ԶՈՒ–ի գործողությունների վերաբերյալ, հայկական կողմը մինչդեռ գրեթե ամենօրյա ռեժիմով հերքել է այդ տեղեկությունները։

Միայն վերջին 24 ժամվա ընթացքում նման երկուհաղորդագրություն է տարածվել։ Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ կեսգիշերն անցԱդրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։Լուսադեմին արդեն ապատեղեկատվություն տարածվեց Բաքվից թե հայկական զինված ուժերը կրակել են Շուշիի ուղղությամբ։

Բաքուն նաև պնդում է, թե «գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձ է կատարվել»։

Արցախից սակայն պնդում են, որ Բաքուն այդ կերպ փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։

Ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը այս մարտավարությամբ։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ նման ակտիվությամբ ապատեղեկատվություն տարածվում էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ․

«Սեպտեմբերի 1-12 Ադրբեջանը ամեն օր նման տեղեկատվություն էր տարածում, քարոզչական հող էր նախապատրաստվում, որպեսզի ռազմական գործողություններ սկսելուց առաջ միջազգային հանրության մոտ որոշակի արդարացում ունենա, որ կանխարգելիչ քայլեր է անում և իր ռազմական գործողությունները ոչ թե հարձակում է, այլ պաշտպանություն, կամ ինքնապաշտպանություն։ Եթե զորավարժությունների անվան տակ զորքերի տեղաշարժ լինի, սա ևս հարձակման նախապատրաստական աշխատանքների մեջ է մտնում»։

Բաքուն մի կողմից կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, և խեղաթյուրելով իրականությունը ապատեկատվություն տարածում մեղադրելով հայկական կողմին, մյուս կողմից հայկական կողմից «փոխադարձ քաղաքական կամք» ակնկալում՝ հաղթահարելու տարաձայնությունները։Նշում է իբր « Հայաստանի շարունակական անօրինական ռազմական ներկայությունն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, միջամտությունը իրենց ներքին գործերին, Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների և Ղարաբաղի տարածաշրջանի հայազգի բնակիչների միջև երկխոսության խոչընդոտումը, ինչպես նաև միջազգային մասշտաբով զրպարտչական արշավի իրականացումը, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակներում։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը այս հայտարարությունը բանակցություններից առաջ ճնշման գործիք է համարում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ