Նոյեմբերի 21, 2024

Կմեկնարկի` առանձին կատեգորիաների ստեփանակերտցիներին սննդամթերքի տրամադրման ծրագիրը

By Արցախ լրատվական Օգոստոսի 29, 2023

Օգոստոսի 30-ից կմեկնարկի սննդամթերքի տեսքով սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրն Ստեփանակերտի բնակչության առանձին խմբերի համար: Ծրագրի շահառու են 18 տարին չլրացած, 63 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող անձինք։ Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
Յուրաքանչյուր շահառուի աջակցությունը կներառի 1 կգ միս, 1 կգ կարտոֆիլ և 1 կգ ձավարեղեն։ Աջակցություն ստանալու նպատակով շահառուն կամ նրա ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փ. 39 հասցեում տեղակայված՝ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե՝ ներկայացնելով շահառուի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ նաև փորձաքննական որոշման մասին տեղեկանքը։ Եթե շահառուի փաստաթղթերը ներկայացվում են շահառուի ընտանիքի անդամի կողմից, ապա պարտադիր է նաև դիմողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ նախարարության կայքում կամ ֆեյսբուքյան էջում:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ