Գայանե Բուդաղյան
Բերդավանի վանք կամ Բերդավանք՝ վանք Հադրութի շրջանի Ղուշչիլար գյուղում: Թաղածածկ դահլիճի հորինվածքով այս միանավ եկեղեցին կառուցված է տեղական խառը կամ անմշակ քարերով ու կրաշաղախով: Ղուշչիլար գյուղը հիմնված է Վելիջան –Իշխանի բերդասարից դեպի արևելք խոնարհված լանջի վրա, բնակիչների նախնիները այստեղ են գաղթել Ղարադաղից: 1807 թվականին գյուղն ուներ 149 բնակիչ, իսկ ահա 1895 թվականին այդ թիվը կրճատվել հասել է 63-ի: