Թողարկման հյուրը Մարտակերտի շրջանի Վանք համայնքի դպրոցի անգլերենի ուսոցիչ Սոնա Գևորգյանն է, ով Արցախ է եկել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով: Սոնայի խոսքով՝ Արցախում միշտ երջանիկ է եղել, ամենօրյա աշխատանքը կատարել է սիրով՝ հուսալով և հավատալով, որ Արցախն է մեր ապագան՝ իր անվերջ տոկունությամբ և պայքարելու ամուր կամքով։