Նոյեմբերի 23, 2024

Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել է Բերձոր․ ԱԽ գրասենյակ

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 10, 2022

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր:

Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի գրավոր հարցին, թե արդյոք համացանցում շրջանառվող տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՞՝ ոչ, եթե այո՝ ապա ո՞րն էր այցելության նպատակը, և ի՞նչ հարցեր են քննարկվել, Արցախի ԱԽ գրասենյակից նշեցին.

«Բերձոր կատարած այցելությունը պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»:

Հարցին, թե արդյոք նմանատիպ այցելություններ եղել են Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր, ԱԽ գրասենյակից պատասխանեցին, որ Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր այցելություն չի եղել:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ