1791 թ. - Վերմոնտը դարձավ ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։ 1878 թ. - ծնվել է հայ նշանավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։ 1941 թ. - ծնվել է հայ պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։ 1975 թ. - Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։ 2004 թ. - Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։ 2008 թ. - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։ 2008 թ. - Մարտակերտում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի ունեցան ռազմական ընդհարումներ։ Twitter