Աշխարհի շատ երկրներում նշվում է Կանանց միջազգային օրը։ 1669 թ. - տեղի ունեցավ Էտնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ։ 1876 թ. - ծնվել է հայ մեծանուն գիտնական, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, հայոց լեզվի մասին մի շարք նշանավոր աշխատությունների հեղինակ Հրաչյա Աճառյանը։ 1887 թ. - ծնվել է հայ նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելին։ 1894 թ. - ծնվել է ֆինն նշանավոր քանդակագործ Վյայնո Աալտոնենը։ 1911 թ. - ծնվել է ամերիկահայ նշանավոր երգահան Ալան Հովհաննեսը։ 1950 թ. - ԽՍՀՄ-ը հայտարարեց իր տարածքում ատոմային ռումբի պատրաստման մասին։ 1966 թ. -ծնվել է Արցախյան պատերազմի հերոս, Հայաստանի հերոս Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը: Twitter