1745 թ. - Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվեց Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։ 1770 թ. - անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքում է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։ 1889 թ. - Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը, ճարտարագետ՝ Գուստավ Էյֆել։ 1901 թ. - թողարկվեց առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS։ 1909 թ. - հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց արվեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ը, ով 1894 -1896 թթ. Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացրել էր հայ բնակչության ջարդեր, ինչի հետևանքով զոհվեցին ավելի քան 100 000 հայ, դաժանության համար ստացել է «կարմիր սուլթան» անունը։ 1917 թ. - ԱՄՆ-ն Դանիայից 25 միլիոն դոլլարով գնեց Վիրջինյան կղզիները՝ բաղկացած Ամերիկյան Վիրջինյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։ 1993 թ. - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։ 1994 թ. - «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվեց և մահացավ ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին (ծն. 1965)։ Twitter