34 տարի առաջ՝ փետրվարին, մեկնարկեց Արցախյան շարժման ակտիվ փուլը։ Ավանդույթի համաձայն, փետրվարի 13-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած առաջին հանրահավաքի օրը, այստեղ հավաքվում են շարժման ակտիվիստները։ Օրվա հաղորդումը ձայնագրվել է հենց հրապարակում։ Հաղորդման մասնակիցներն են արվեստագետ Յուրի Հովհաննիսյանը, նախկին պատգամավորներ Աշոտ Սարգսյանը և Կամո Բարսեղյանը, նախկին նախարար Սերգեյ Շախվերդյանը։