ՀՕՖ ֆինանսավորմամբ «Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի շրջանակներում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից ԱՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ կազմակերպվել են սուպերվիզիոն հանդիպումներ։ Հանդիպումներինց մեկի բանախոսը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանն էր։ Նա Հանրապետական բժշկական կենտրոնի հոգեբանների, սոցիալական աշխատողների համար կազմակերպել է «Մասնագիտական այրում» թեմայով սեմինար: