ԱՀ Առողջապահության նախարարությունը կորոնավարակի վերջին տվյալները հրապարակել է մարտի 23-ին: Կատարված 37 թեստավորումից հաստատվել էր 2 դեպք: Այն, որ կորոնավիրուսը կնվազի, սպասելի էր՝ ասում է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը․
«Սպասելի էր, որ ապրիլ ամսում պետք է նվազում գրանցվեր։ Արցախը նույնպես հետ չի մնում կորոնովիրուսային վարակման համաշարհային տենդեցներից»։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ապրիլի 13-ի շաբաթական տեղեկագրի՝ «Ապրիլի 4-10-ը COVID-19-ի նոր դեպքերի և մահերի թիվը շարունակել Է նվազել երրորդ շաբաթն անընդմեջ»: Դեպքերի նվազման պատկեր է նաև Արցախում՝ ասում է Օֆելյա Գրիգորյանը՝ համեմատելով 2020-2021-2022 թվականների տվյալները․
«2020թվականին, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1897 դեպք, 2021 թվականին՝ 4861 դեպք, իսկ մինչև 2022 թվականի ապրիլ` գրանցվել է 3088 դեպք »։
Կորոնադեպքերի նվազումը չի նշանակում, որ հիվանդությունը հետ է նահանջում: Այն կարող է ցանկացած պահի նորից սրվել՝ ասում է Օֆելյա Գրիգորյանը: Օրերս Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը ևս հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակն աշխարհում հեռու է ավարտից: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի խոսքով՝ վարակը կանխարգելելու միակ միջոցը պատվաստումն է.
«Առջևում ամառ է, կարող են լինել ճանապարհորդություններ, հյուրերի ընդունում։ Եթե մենք պատվաստված լինենք, ավելի հանգիստ կարող ենք լինել։ Իհարկե, պատվաստումը մեզ չի ազատում պաշտպանվելու անհրաժեշտությունից։ Նկատելի է, որ այն մարդիկ, որոնք ունեն ծրագրված ճամփորդություններ, ակտիվ պատվաստվում են»։
Արցախում այս պահի դրությամբ կորոնավիորուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում ստացողներ չկան։ Հայաստանում բուժում է ստանում 1992 քաղաքացի: Այսօր կատարված 2466 թեստավորումից հաստատվել է 15 դեպք: